19 Հոտ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
9.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մերձավոր Արևելքի մեծ պայթյունը. Իսրայելի, Իրանի և Լիբանանի պատերազմը բորբոքվում է

Մերձավոր Արևելքի մեծ պայթյունը. Իսրայելի, Իրանի և Լիբանանի պատերազմը բորբոքվում է

Իսրայելից մինչև Իրան, Սիրիա, Լիբանան ու Պաղեստին, մեծ Մերձավոր արևելքում համընդհանուր պայթյունի համար, լուցկու մեկ հատիկն էլ բավարար է:

Վառոդի տակառի պայթյունն Իրանն է կանխում: Նա հրաժարվում է լուցկու հատիկը գցել տակառն ու ներքաշվել լայն աշխարհագրություն ընդգրկող պատերազմի մեջ՝ լավ գիտակցելով սպասվող հետևանքները: Դրա համար էլ դեռ բավարարվում է միայն կարճատև պատասխաններով: Գիշերն Իսրայելի երկինքը լուսավորվել է Իրանական հրթիռներից:

Իրանը չէր մոռացել Հանիեյի սպանության վրեժի խոստումը, դրան գումարվել էին նաև Սայեդ Հասան Նասրալլահի և Աբբաս Նիլֆորուշանի սպանությունները: Դրա համար էլ Իսրայելն Իրանից մոտ 400 հրթիռ ստացավ՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրահանգով: