ABCMEDIA
Ալիևը դարձյալ իր շահերն է առաջ տանելու, իսկ մեր բանակցողից ի՞նչ ակնկալենք․ քաղաքագետը՝ եռակողմ հանդիպման մասին

Ալիևը դարձյալ իր շահերն է առաջ տանելու, իսկ մեր բանակցողից ի՞նչ ակնկալենք․ քաղաքագետը՝ եռակողմ հանդիպման մասին

Բրյուսելում ընթանում
է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը, որից, քաղաքագետ Թևան Պողոսյանի կարծիքով,
հայկական կողմն ակնկալիքներ չպետք է ունենա։


«Ալիևը հերթական անգամ իր շահերն է տանելու է առաջ․ հայկական կողմը պարտվողական մոտեցումներն
է ցուցաբերելու, որովհետև մեր իշխանությունը կարող է միայն նոր պարտություն բերել»,-
ABC Media-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը։

Քաղաքագետը ակնկալիքների
մասին ավելորդ է համարում խոսել։

«Ի՞նչ եք կարծում․
Ալիևը պետք է դուրս գար սենյակից ու ասեր՝ ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը։ Ակնկալիք
ասելով, ո՞րն է մեր սպասումը, ի՞մ երազանքը։ Իմ երազանքն է Արցախի Հանրապետության ճանաչման
գործընթացն աշխարհով մեկ անցնի, որ դրանից հետո կարողանանք նաև միացումն իրագործենք։
Բայց հիմա բանակցող է գնացել, ով ասում է՝ ճանաչում եմ Արցախն Ադրբեջանի կազմում։ Սրանից
ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենանք»,-հավելեց նա։

Հարցին՝  ի՞նչ սպասենք այս հանդիպումից, ի՞նչ կարող են պայմանավորվել
կողմերը, քաղաքագետի պատասխանը մեկն է՝ հայկական կողմի պարտությունը։

Անդրադառնալով ԵՄ նախագահին
ուղղված Արցախի նախագահի նամակին՝ քաղաքագետը նշեց․ «Նամակի բովանդակությունը
գաղտնի է, ուստի նամակի փոխարեն Արցախի նախագահը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի միասնական
պայքար սկսվեր ու մեր իրավունքները առաջ տանեինք»։

Նրա խոսքով՝  Արցախի նախագահը պետք է երեկվա հավաքին իր խոսքն
ասեր՝ դիմելով ամբողջ հայ ազգին։ «Դրա փոխարեն նամակ է ուղարկել այն Շառլ Միշելին,
ով խոսում էր Ադրբեջանի «էթնիկ հայերի» մասին»,-եզրափակեց Թևան Պողոսյանը։