01 Հնս
2024
ABCMEDIA
Շուրջ 690 հազար պաղեստինցի փախստական ապաստանել է 149 ապաստարանում․ ՄԱԿ

Շուրջ 690 հազար պաղեստինցի փախստական ապաստանել է 149 ապաստարանում․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում
Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը իր X-ի միկրոբլոգի
միջոցով հայտարարել է, որ բնակության վայրը լքած շուրջ 690 հազար պաղեստինցի  ապաստանել է Գազայի հատվածում գտնվող ընդամենը
149 օբյեկտում։

«Մոտ 690 հազար ներքին տեղահանված անձ պատսպարվում է 149 օբյեկտում»,- ասված է հաղորդագրության
մեջ։

 Նշվում է, որ ապաստարանների ծանրաբեռնվածությունն արդեն իսկ
նախատեսվածից 4 անգամ ավելի է։