20 Սեպ
2024
16.4° c ԵՐԵՎԱՆ
14.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հումորային դարաշրջանի ավարտը․ Comedy club-ը փակվում է

Հումորային դարաշրջանի ավարտը․ Comedy club-ը փակվում է

Ավարտվեց մի ամբողջ հումորային դարաշրջան։ Փակվում է ռուսական երևի թե ամենապոպուլյար հումորային հաղորդումներից մեկը՝ Քամեդի քլաբը։ Այն դարձավ հետխորհրդային տարածքում մոնոպոլ դարձած կավէենիի այլընտրանքը՝ ցույց տալով, որ կա նաև այսպիսի հումոր։ Սկզբում ընդունեցին սվիններով, բայց դրա վրա սերունդներ մեծացան։ Իհարկե կարելի է երկար վիճել դրա ունեցած ազդեցության դրական կամ բացասական լինելու հետ։ Ամեն դեպքում այն իր հետքը թողեց թե հումորի, թե հեռուստատեսության պատմության մեջ։