22 Հոտ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բլինքենը կժամանի Իսրայել՝ վերականգնելու Գազայի հրադադարի շուրջ բանակցությունները

Բլինքենը կժամանի Իսրայել՝ վերականգնելու Գազայի հրադադարի շուրջ բանակցությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հոկտեմբերի 22-ին կժամանի Իսրայել՝ մերձավորարևելյան շրջագայության առաջին կանգառը, որի նպատակն է վերականգնել Գազայի հրադադարի շուրջ բանակցությունները և քննարկել անկլավի ապագան ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի մահից հետո։ Սակայն ԱՄՆ-ում սպասվող ընտրություններից առաջ ցանկացած բեկում անհավանական է թվում, գրել է Reuters-ը։

Բլինքենի պլանավորված մեկշաբաթյա ուղևորությունը, որը կներառի նաև Հորդանանը և Դոհան, տեղի է ունենում այն ժամանակ, երբ տարածաշրջանը պատրաստվում է Իսրայելի պատասխանին Իրանի կողմից հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա բալիստիկ հրթիռային հարձակմանը: «Վրեժխնդրությունը կարող է խաթարել նավթի շուկաները և վտանգել ոխերիմ թշնամիների միջև լիակատար պատերազմի բռնկումը», – նշել է գործակալությունը:

Գազայի հատվածում Բլինքենը քննարկումներ կունենա, թե ինչպես վերջ տալ պատերազմին, մարտերի ավարտից հետո անկլավի պլանները և ինչպես բարելավել մարդասիրական օգնությունը, հայտնել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով: