26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը կրծքագեղձի քաղցկեղից մահացությամբ աշխարհում 19-րդ տեղն է զբաղեցնում

Հայաստանը կրծքագեղձի քաղցկեղից մահացությամբ աշխարհում 19-րդ տեղն է զբաղեցնում

Փետրվարի 4-ը աշխարհում քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Այս առիթով  Ջերմուկում կազմակերպվել է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամենամյա գիտագործնական միջոցառումը՝ Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը:

Երկօրյա կոնգրեսի հիմնական նպատակն է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականության և ռազմավարության քննարկումը։

Հայաստանում 2020-ին արձանագրվել է կրծքագեղձի քաղցկեղի 686 դեպք, 2022-ին՝ 1457 դեպք: Հիվանդությունով տառապող կանանց 15 տոկոսը եղել է երիտասարդ՝ երեխա ունենալու տարիքում: Դեպքերի ավելի քան 50 տոկոսի դեպքում կրծքագեղձի քաղցկեղն արձանագրվում է 50-59 տարեկանների շրջանում։

Ռուսաստանում տարեկան մոտավորապես 50 երեխա կորցնում է մորը՝ կրծքագեղձի քաղցկեղի պատճառով:

Աշխարհում 2020-ին կրծքագեղձի հիվանդացության նոր դեպքերի թիվը կազմել է 2,2 մլն, իսկ մահացության օդեպքերի թիվը՝ 685 հազար»,- իր ելույթում ասել է ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենի խոսքով՝ 2021-ի հունվարից Հայաստանում ներդրվել է կրծքագեղծի քաղցկեղի սքրինինգային պիլոտային ծրագիրը, որն իրականացվել է Հայաստանի 4 մարզերում։ Այս ծրագրում ներառվել են 50-69 տարեկան կանայք՝ Լոռու, տավուշի, Սյունիքի եւ Շիրակի մարզերում:

2021-ի հունվարի 19-ից մինչեւ 2023-ի դեկտեմբերի 15-ը հետազոտվել է ավելի քան 26 700 կին, մասնակցել է թիրախային բնակչության մոտ 40 տոկոսը: 1592 կին կանչվել է լրացուցիչ հետազոտության, սակայն ներկայացել է նրանց ընթդամենը 79 տոկոսը: 265 դեպքում հաստատվել է կրծքագեղձի քաղցկեղ, մնացած դեպքերում գրանցվել են բարորակ գոյացություններ:

Բացահայտված դեպքերի 9 տոկոսը եղել է սկզբնական մակարդակում, 44 տոկոսը՝ առաջին փուլում, 30 տոկոսը՝ երկրորդ փուլում: Այդ նույն մարզերում նախքան սքրինինգի ծրագիրը, 1-ին եւ 2-րդ փուլում գտնվող քաղցկեղի հայտնաբերման բաժինը կազմել է ընդամենը 55-60 տոկոս, իսկ սկզբնական փուլում՝ եղել է աննշան:

Երկօրյա կոնգրեսի ընթացքում զեկույցներով հանդես են գալու ավելի քան 50 մասնակիցներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Եվրոպայից, Հնդկաստանից, Քաթարից, Ուկրաինայից, Վրաստանից և Իրանից: