
2026-ին ՀՀ-ում ակնկալվում է 3% գնաճ և 14% գործազրկություն․ ԱՄՀ զեկույց
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցը։
Ինչպես նշվել է, երկարատև և աննախադեպ ցնցումների շարքից հետո համաշխարհային տնտեսությունը, կարծես, կայունացել է՝ կայուն, սակայն ոչ տպավորի աճի տեմպերով: Լանդշաֆտը փոխվել է, քանի որ ամբողջ աշխարհում կառավարությունները վերադասավորում են քաղաքականության առաջնահերթությունները, և անորոշությունները հասել են նոր բարձրակետերի: Համաշխարհային աճի կանխատեսումները զգալիորեն նվազել են՝ համեմատած 2025 թվականի հունվարի համաշխարհային տնտեսական հեռանկարների։
Տարբեր և արագ փոփոխվող քաղաքական դիրքորոշումները կարող են հանգեցնել համաշխարհային ֆինանսական պայմանների էլ ավելի խստացման: Առևտրային պատերազմի սրումը և առևտրային քաղաքականության ուժեղացված անորոշությունը կարող են հետագայում խոչընդոտել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ աճի հեռանկարներին: Միջազգային համագործակցության կրճատումը կարող է վտանգել առաջընթացը դեպի ավելի ճկուն համաշխարհային տնտեսություն:
Ըստ զեկույցի՝ 2026թ-ին, նախորդ տարվա համեմատ, ՀՀ-ում կանխատեսվել է ավելի քիչ տնտեսական աճ։ Եթե 2025-ին կախատեսվում էր, որ ՀՀ տնտեսությունը կաճի 4.9%-ով, ապա 2026-ին այդ ցուցանիշը փոփխվել է․ 2025 և 2026 թվականներին ՀՀ-ում կգրանցվի 4.5% տնտեսական աճ։ Ընթացիկ տարվա համար ՀՀ-ում ակնկալվում է 3.2% գնաճ, իսկ 2026-ին՝ 3%։ Միևնույն ժամանակ՝ կաճի գործազրկություն տոկոսը։ 2025 թ-ին գործազրկությունը ՀՀ-ում կկազմի 13․5 %, իսկ 2026-ին՝ 14%։
Հարևան պետություններից Ադրբեջանում 2025թ-ի համար կանխատեսվել է 3.5%, իսկ 2026-ի համար՝ 2.5% տնտեսական աճ։ Վրաստանում 2025թ-ին տնտեսական աճը կկազմի 6%, իսկ 2026-ին՝ 5%։ Իրանում այդ ցուցանիշները 0.3% և 1․1 % են 2025 և 2026 թվականների համար համապատասխանաբար։ Թուրքիայում տնտեսական աճը կլինի 2.7% և 3.2%։