
Ուկրաինական Անվտանգության ծառայությունը հայտնել է հունգարական հետախուզական ցանցի բացահայտման մասին
Ուկրաինայի հատուկ ծառայությունները բացահայտել են հունգարական ռազմական հետախուզության գործակալների ցանց, որը լրտեսություն էր անում Զակարպատյան մարզում. հայտնում է ուկրաինական գերատեսչությունը:
Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով՝ գործակալները պետք է հավաքեին տեղեկություններ մարզում տեղակայված ռազմական ուժերի և տեխնիկայի մասին:
Զակարպատյան մարզում բնակչության էական մաս են կազմում հունգարացիները, որոնց Հունգարիան տրամադրում է իր երկրի քաղաքացիություն. այս հարցը մշտապես լարվածություն է ստեղծում Բուդապեշտի և Կիևի միջև:
Ի պատասխան Ուկրաինական ԱԱԾ-ի գործողության՝ Հունգարիան արտաքսել է ուկրաինական դեսպանատան երկու աշխատակցի. Կիևը հայելային է արձագանքել: