06 Հնս
2025
22.4° c ԵՐԵՎԱՆ
15.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն ու Պուտինը զրուցել են հեռախոսով

Թրամփն ու Պուտինը զրուցել են հեռախոսով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ. այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Truth Social սոցցանցի իր էջում.

«Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. այն տևեց մոտ մեկ ժամ 15 րոպե։ Մենք քննարկեցինք Ուկրաինայի կողմից Ռուսաստանի կայանված ինքնաթիռների վրա հարձակումը, ինչպես նաև երկու կողմերի կողմից իրականացվող այլ հարձակումները։ Դա լավ զրույց էր, բայց ոչ այնպիսին, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության», – գրել է Թրամփը։ 

Նա նաև նշել է, որ Պուտինը պատրաստվում է արձագանքել ռուսական օդանավակայանների ուղղությամբ ուկրաինական գրոհներին:

Թրամփի խոսքով՝ նրանք քննարկել են նաև Իրանի հետ միջուկային հարցի շուրջ բանակցությունները.

«Պուտինը նշեց, որ ինքը կարող է մասնակցել Իրանի հետ բանակցություներին. դա կարող է օգտակար լինել՝ այս հարցը արագ ավարտին հասցնելու համար։ Իմ կարծիքով՝ Իրանը ձգձգում է իր որոշումը այս շատ կարևոր հարցի վերաբերյալ, և մեզ շատ կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ կլինի ստանալ վերջնական պատասխան», – գրել է ԱՄՆ նախագահը:

Ռազմագերիներ