26 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանի և Հայաստանի համագործակցությունը հետախուզական ոլորտում կհանգեցնի սերտ ռազմավարական գործընկերության. ORF

Հնդկաստանի և Հայաստանի համագործակցությունը հետախուզական ոլորտում կհանգեցնի սերտ ռազմավարական գործընկերության. ORF

Հնդկաստան-Հայաստան երկկողմ հարաբերությունների աճող ներուժը խարսխված է պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությամբ: Որպես վերջինիս կենտրոնական բաղադրիչ, հետախուզական կապը կարող է քաղաքականություն մշակողներին հնարավորություն տալ իրացնել այս երկկողմանի ողջ ներուժը, գրել է Observer Research Foundation-ը:

Ուկրաինայի պատերազմի հետևանքով Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությունը, որը եղել է Հարավային Կովկասի անվտանգության ավանդական երաշխավորը, նվազել է։ Տարածաշրջանային աշխարհաքաղաքականության վերահսկողության համար մրցապայքարում Հայաստանը ձգտում է վերաիմաստավորել իր ռազմավարական դիրքը՝ հեռու իր հետխորհրդային ինքնությունից: Այս փոփոխությունը վերահաստատել է Երևանի համար ռազմավարական գործընկերների բազմազանության ավելացման անհրաժեշտությունը:

Հնդկաստանի և Հայաստանի ռազմավարական հարաբերություններն ամրապնդվել են 2020 թվականից ի վեր՝ Ադրբեջանի դեմ ինքնապաշտպանական պատերազմում ՀՀ-ին Հնդկաստանի դիվանագիտական և ռազմական աջակցության արդյունքում։ Աշխարհաքաղաքական գործոնների համակցությունը վերջին տարիներին Նյու Դելիին և Երևանին ներքաշել է ավելի սերտ ռազմավարական գործընկերության մեջ: Այս համատեքստում՝ Հնդկաստանի հետ անվտանգության ոլորտում սերտ կապերը, հատկապես հետախուզության, նշանակություն են ստանում։

Նյու Դելիի և Երևանի միջև հետախուզության փոխանակումը կհասնի երկու հիմնական ընդհանուր նպատակի: Նախ, դա կարող է ավելի մեծ կշիռ հաղորդել երկկողմ հարաբերություններին։ Երկրորդ, այն երկու երկրների քաղաքականություն մշակողներին թույլ կտա կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում բացահայտել գործընկերության շրջանակներում մերձեցման, հնարավորությունների և սպառնալիքների ոլորտները:

Տարածաշրջանային աշխարհաքաղաքականության փոփոխությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել իր հետախուզական ապարատի վերանայմանը, նոր արտաքին հետախուզական ծառայության ստեղծմանը և ԱԱԾ-ի վերակազմավորմանը՝ հակահետախուզության և ներքին անվտանգության նոր մարտահրավերներին ավելի լավ դիմակայելու համար: Այս փոփոխությունները հնարավորություններ են ստեղծում հնդկահայ հետախուզական համագործակցության համար:

Թուրքիա-Պակիստան կապը Կովկասում նույնպես խթանել է հետախուզական համագործակցությունը Հնդկաստանի և Հայաստանի միջև։

Հնդկաստանը և Հայաստանը դեռ պետք է ամբողջությամբ ուսումնասիրեն իրենց հարաբերությունների չօգտագործված ներուժը: Երկու երկրներն էլ ունեն տարածաշրջանային կարգը վերաձևելու և իրենց ազգային նոր ինքնությունները ձևակերպելու իշխանությունը աննախադեպ աշխարհաքաղաքական հոսքի ժամանակ: Հնդկաստանի և Հայաստանի միջև հետախուզական կապը կարող է մեծապես նպաստել այս սկզբնական հարաբերությունների և անվտանգության ոլորտում երկկողմ գործընկերության ամրապնդմանը։