26 Հոտ
2024
16.3° c ԵՐԵՎԱՆ
13.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատերազմի հերոսների դիմանկարները ջնջած կնոջն ազատ են արձակել

Պատերազմի հերոսների դիմանկարները ջնջած կնոջն ազատ են արձակել

Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով։

ՔԿ-ից տեղեկացնում են, որ վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից։

Նախաքննությունը շարունակվում է։