27 Հոտ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 25-րդ տարելիցն է

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 25-րդ տարելիցն է

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից անցել է 25 տարի։ 25 տարի առաջ հենց այս օրը Հայաստանի ազգայի ժողովի վրա հարձակում տեղի ունեցավ՝ ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ։ Հարձակման հետևանքով զոհվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը: Կրակոցների հետևանքով ևս 8 մարդ վիրավորվեց։

Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 անձանց, հիմնականում ԱԺ պատգամավորների։ Պատանդների մեջ էին նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են թողել։

Վիրավորված պատգամավորներին և կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։ Պատանդներն այդ կարգավիճակում մնացել են գրեթե մեկ օր։ Նրանք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ին լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վար դնելուց ու հանձնվելուց հետո։ Ոճրագործների խումբը ղեկավարում էր Նաիրի Հունանյանը, որին դատապարտել են ցմահ ազատազրկման։

Ցմահ ազատազրկման են դատապարտված նաև ահաբեկչությանը մասնակցած ևս 6 անձ, մեկը դատապարտվել է 14 տարի ազատազրման, իսկ մյուսը մահացել է մինչև դատավարությունը։ 2024 թվականի օգոստոսին մահացել է նաև ցմահ դատապարտվածներից Աշոտ Կնյազյանը։