Ո՞վ է կարծում, որ նավթային պետություն Ադրբեջանը «կատարելապես հարմար է» կլիմայական գագաթնաժողովն ընդունելու համար․ Sky News
Ադրբեջանը՝ նավթի և գազի խոշոր արտադրողը, որը մեղադրվում է մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ, «կատարելապես հարմար է» ընդունելու կլիմայական գլոբալ կարևոր գագաթնաժողովը՝ ըստ երկրի ղեկավարի, գրել է Sky News-ը:
Բաքուն «աշխարհի առաջին նավթային քաղաքն է», որտեղ գտնվում է 1847 թվականին գործարկված աշխարհի առաջին արդյունաբերական նավթահորը: Ադրբեջանը մեծ ներդրումներ է կատարումի նավթագազային ոլորտում՝ նպատակ ունենալով առաջիկա տասնամյակի ընթացքում արդյունահանումն ավելացնել ավելի քան 30%-ով: Իսկ COP-ի գործադիր տնօրեն Էլնուր Սուլթանովը, ըստ երևույթին, օգտագործելով իր դերը, փորձել է գազային գործարքներ քննարկել կլիմայական գագթնաժողովի ժամանակ:
Շերին Թալեաթը՝ MENAFem տարածաշրջանային կլիմայական խմբի հիմնադիրը, համարում է, որ գազի արդյունահանման ընդլայնումը վտանգում է «խաթարել նրանց վստահելի լինելը և մեր մոլորակի ապագան»: «Ի տարբերություն Միացյալ Թագավորության՝ նավթի և գազի վաճառքից Ադրբեջանի կախվածության բարձր մակարդակը նշանակում է, որ երկիրը ցանականում է ավելացնել իր գազի հասանելիությունն արտահանման համար, հատկապես այն դեպքում, երբ սպառողների մի խոշոր բլոկ՝ ԵՄ-ը, դրա պահանջն ունի», – կարծում է էներգետիկ ոլորտի մասնագետ Գլադա Լանը։
Նրա խոսքով՝ դա նաև դրդել է Ադրբեջանին ավելի շատ ռուսական գազ ներմուծել իր ներքին պահանջարկը բավարարելու և ԵՄ-ին ավելի շատ գազ վաճառելու համար, «ինչը հեգնական է»: Այժմ, սակայն, ԵՄ-ի հետ Ադրբեջանի գազային գործարքը խարխլված է, քանի որ դաշինքը ձգտում է նվազեցնել գազի օգտագործումը և հանածո վառելիքի ֆինանսավորումը կլիմայական նպատակներին հասնելու համար:
Եվրոպացի քաղաքական գործիչները նույնպես այժմ անհանգստություն են զգում Ադրբեջանի ավտոկրատական կառավարության հետ աշխատելուց հետո, երբ վերջինիս դաժան ճնշում է գործադրում ակտիվիստների, անկախ լրագրողների և քննադատների նկատմամբ: Նրանցից մեկը Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի ակադեմիկոս դոկտոր Գուբադ Իբադողլուն է: Նա ձերբակալվել է անցյալ տարի Ադրբեջան կատարած այցի ժամանակ կեղծ մեղադրանքով, միչդեռ իրականում Իբադողլուն քննադատել է երկրում առկա կոռուպցիան:
Նրա որդին՝ Բայրամովը, այս շաբաթ այցելել է Լոնդոն՝ դիմելով բրիտանացի պատգամավորներին, որպեսզի նրանք կոչ անեն ազատ արձակել իր հորը։ «Ադրբեջանի կառավարությունը հավանաբար մտածում էր, որ կարող է ճանապարհ գտնել՝ թաքցնելու իր տոտալիտար քաղաքականությունը, քանի որ COP29-ը կլիմայի մասին է։ Սակայն այժմ ավելի շատ մարդիկ գիտեն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին, քան երբևէ», – նշել է Բայրամովը Sky News-ի հետ զրույցում։