Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև քաղաքական լարվածությունն աճում է․ Euronews
Քաղաքական լարվածությունը, Ֆրանսիայի և Բաքվի միջև կրկին արթնացել է COP29 կլիմայական գագաթնաժողովում, գրել է Euronews-ը։
Հյուրընկալող նախագահ Իլհամ Ալիևը լարվածություն է մտցրել Ֆրանսիայի հետ՝ մեղադրելով նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությանն իր անդրծովյան տարածքներում «հանցագործություններ» կատարելու մեջ:
Փորձագետները կարծում են, որ Փարիզի և Բաքվի միջև աճող լարվածությունը բխում է այն բանից, որ Ֆրանսիան աջակցություն է ցուցաբերում Հայաստանին Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքային հակամարտությունում:
«Սա Ադրբեջանի կողմից հիմնականում քաղաքական քայլ է՝ հակահարված հասցնելու Ֆրանսիային՝ Հայաստանին ուժեղ աջակցության համար», – Euronews-ին ասել է Եվրոպական հարցերով փորձագետ Թեոնա Լավրելաշվիլին:
Փարիզը Բաքվին, իր հերթին, մեղադրում է քաղաքական միջամտության մեջ, մասնավորապես Նոր Կալեդոնիայում, որտեղ մայիսին տեղի են ունեցած անկարգությունները խլել են 13 մարդու կյանք այն բանից հետո, երբ ընտրական փոփոխությունների մասին վիճահարույց օրինագիծը անկարգություններ է առաջացրել։
«Կա հստակ քաղաքական միջամտություն։ Կա այն, ինչը հայտնի է որպես Բաքվի նախաձեռնող խումբ, որը ստեղծվել է 2023 թվականի հուլիսին և շարունակում է բարգավաճել այսօր», – նշել է Բաստիեն Վանդենդիկը՝ Խաղաղօվկիանոսյան աշխարհաքաղաքականության պրոֆեսոր և Նոր Կալեդոնիայի հարավային նահանգի նախագահ Սոնյա Բեկեսի աշխատակազմի ղեկավարը՝ հավելելով, որ դա միջազգային մակարդակով ճնշումներ գործադրելու և լոբբիստական խումբ է։
Օտարերկրյա թվային միջամտության մոնիտորինգի ֆրանսիական VIGINUM գործակալության զեկույցը ցույց է տալիս, որ Ադրբեջանը սոցիալական ցանցերում ապատեղեկատվական արշավներ է իրականացրել՝ ուղղված Ֆրանսիայի դեմ:
«Եթե Ադրբեջանն իսկապես մտածեր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, ապա կսկսեր իր տարածքից։ Իրականությունն այն է, որ այսօր Ադրբեջանում կա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածք, որը Ալիևի ռեժիմի կողմից միտումնավոր իրականացված էթնիկ զտումների զոհն է»,- ընդգծել է Բաստիեն՝ միջազգային հարաբերությունների վերլուծաբանը։
Վանդենդիքը կարծում է, որ Ադրբեջանն օգտագործել է Նոր Կալեդոնիան որպես իր մարտավարության փորձադաշտ, և այժմ իր ուշադրությունը տեղափոխում է Ֆրանսիական Արևմտյան Հնդկաստան, Ֆրանսիական Գվիանա և Ֆրանսիական Պոլինեզիա:
Չնայած Բաքվի և ԵՄ-ի միջև շարունակվող առևտրային և գազային պայմանագրերին, լարվածությունը թուլացման նշաններ ցույց չեն տալիս: