ՆԳՆ-ն նոր նախարար կունենա. ո՞վ է նա
Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար կնշանակի փոխնարար Արփինե Սարգսյանին. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը։
Արփինե Սարգսյանը 30 տարեկան է։ Ծնվել է 1994 թվականի ապրիլի 14-ին։
Սովորել է ԵՊՀ-ում։ 2017 թվականից մինչ օրս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ է։ Աշխատում է 2015 թվականից։ Փորձագետ, փորձագետ-վերապատրաստող, առաջատար մասնագետ ու նախարարի տեղակալ։
2022թ հունվարի 21-ից մինչև 2023 հունվարի 3-ը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
Ներքին գործերի նախարարությունում Սարգսյանը աշխատում է 2023 թվականի հունվարի 9-ից։ Այստեղ նա միանգամից զբաղեցրել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հրաժարական է տվել՝ Փաշինյանի խնդրանքով։