20 Նոյ
2024
12.2° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրակի երկրում կլիմայական գագաթնաժողովն անցկացնելու «սև հումորը»

Կրակի երկրում կլիմայական գագաթնաժողովն անցկացնելու «սև հումորը»

Ադրբեջանն, ըստ զրադաշտական ​​լեգենդի, համարվում է կրակի երկիր է: Նրա կողմից այրվող վառելիքի մատակարարումը վաղուց այս պատմությունը կապել է ադրբեջանական իրականության հետ: Նրա բնական հրաշքներից է «վառվող լեռը»՝ Յանար լեռը, որը շարունակաբար բոցավառվում է երկրի ներսից արտահոսող ածխաջրածնային գազերից, գրել է The Nation պարբերականը:

Ինչպես նշվել է, հանածո վառելիքի արտահանումից ստացված հարստությամբ՝ Բաքվում՝ երկրի մայրաքաղաքում, կառուցվել են փայլուն ապակե աշտարակներ, որոնք նայում են դեպի Կասպից ծով: Մինչդեռ Բաքվի արվարձաններում՝ բլուրների երկայնքով, կիլոմետրերով սփռված են նավթային հարթակները: Երկրի արևմտյան մասում հում նավթը համարվում է բուժիչ, և համեմատաբար համեստ գնով (մոտ 20 դոլար) կարելի է լողալ դրա մեջ մեջ հատուկ առողջարաններում:

Սակայն Բաքվի COP29-ը բացահայտել է հակասությունները: Գագաթնաժողովը, որը պետք է առաջնորդի հանածո վառելիքից կախվածության դեմ գլոբալ պայքարը, անցկացվում է մի երկրում, որի հարստությունն ու հզորությունը հիմնված են ածխաջրածինների վրա: Սա համաշխարհային քաղաքականության մեջ հանածո վառելիքի խոր արմատավորման խորհրդանիշն է: Քանի որ խոշոր երկրներն ու ակտիվիստները հեռանում են կոնֆերանսից, COP-ի նկատմամբ վստահությունը՝ որպես կլիմայական գործողությունների իմաստալից ուժի, թուլանում է: Առաջ շարժվելով՝ COP-ը կանգնած է երկընտրանքի առաջ, քանի որ փորձում է ղեկավարել հանածո վառելիքի դեմ պայքարը՝ միաժամանակ տաքացնելով իր ձեռքերը կրակի վրա: