24 Դեկ
2024
4.7° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ բարոյական և այլ լիազորություններ ունի Փաշինյանն՝ ամբողջ ՀՀ-ի անունից հայտարարելու ճակատագրական որոշումների մասին․ Կլիմով

Ի՞նչ բարոյական և այլ լիազորություններ ունի Փաշինյանն՝ ամբողջ ՀՀ-ի անունից հայտարարելու ճակատագրական որոշումների մասին․ Կլիմով

Հայաստանի բոլոր քաղաքացիները կպաշտպանեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ հանրապետության և ՀԱՊԿ հարաբերությունների վերաբերյալ, լրագրողներին հետ զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը։

«Կարծում եմ, որ Հայաստանում ոչ բոլորն են հիացած նման հայտարարություններով»,- ընդգծել է պատգամավորը։Նա նշել է, որ չգիտի, թե ի՞նչ բարոյական և այլ լիազորություններ ունի Փաշինյանը՝ ամբողջ Հայաստանի անունից հայտարարելու նման ճակատագրական որոշումների մասին։ Կոմիտեի փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ ավելի լավ է, որ հարևան երկրները հույսը դնեն միմյանց հետ լավ հարաբերությունների, քան՝ հեռավոր պետությունների հետ պատրանքային կապերի վրա։ Կլիմովը նաև ընդգծել է, որ հայ ժողովուրդը ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը պետք է լուծի սահմանադրական ընթացակարգերի շրջանակներում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերություններում անդառնալիության կետն անցել ենք» և «ըստ էության, մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս»։