10 Հուն
2025
-2.8° c ԵՐԵՎԱՆ
4.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանն իր հայտարարություններով փորձում է սպիտակեցնել սեփական սխալները․ ռուս պաշտոնյաներ

Փաշինյանն իր հայտարարություններով փորձում է սպիտակեցնել սեփական սխալները․ ռուս պաշտոնյաներ

ՀԱՊԿ-ը դեռ ակնկալում է, որ Հայաստանը կվերադառնա, իսկ կազմակերպության դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այս մասին հայտնել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, թե ՀՀ-ի և ՀԱՊԿ -ի հարաբերությունները հասել են անվերադարձ կետի։

Պետդումայի պատգամավոր Ջամալադին Հասանովը նշել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի Հայաստանին «կերակրել» նրան Դաշինքի կազմում ընդգրկելու խոստումներով, սակայն Երևանը կշարունակի մնալ ձեռնունայն։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս քաղաքական շահարկումները վաղուց են շարունակվում»,- ընդգծել է Հասանովը։

Պատգամավորը նշել է, որ այդ հայտարարություններն իրենց բնույթով «զուտ դեկլարատիվ» են, բայց իրականում Հայաստանը դուրս չի եկել համաձայնագրից և իրական քայլ չի անում դրա ուղղությամբ։

Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին նշել է, որ Հայաստանի վարչապետը շարունակում է օգտագործել հակառուսական օրակարգ, որը հակասում է հայ ժողովրդի շահերին։

«Փաստորեն, նման խոսքերով նա սպիտակեցնում է սեփական սխալ հաշվարկները Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության մեջ»,- նշել է Սլուցկին։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ից Երևանի դուրս գալու հարցում անվերադարձ կետը կլինի այս որոշման պաշտոնականացումից հետո։

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին Փաշինյանին անվանել է «արևմտյան սադրանք»։ Ըստ պատգամավորի՝ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությանը պարզապես պետք է պատմել երկրում տեղի ունեցող գործընթացների և Ռուսաստանի հետ շարունակվող բարեկամական հարաբերությունների մասին։