11 Հուն
2025
-1° c ԵՐԵՎԱՆ
5.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիայի խառնաշփոթը մեր գործը չէ. Թրամփը՝ Սիրիայում տիրող վիճակի մասին

Սիրիայի խառնաշփոթը մեր գործը չէ. Թրամփը՝ Սիրիայում տիրող վիճակի մասին

ԱՄՆ-ը չպետք է միջամտի Սիրիայում տիրող իրավիճակին, սա ամերիկյան պատերազմ չէ։ Նման դիրքորոշում է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։

«Սիրիան խառնաշփոթ է, բայց երկիրը մեր բարեկամը չէ, և ԱՄՆ-ն ոչինչ չպետք է անի։ Սա մեր պատերազմը չէ, մենք պետք է թույլ տանք, որ այս իրավիճակը լուծվի։ Ոչ մի միջամտություն չպետք է լինի»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

Թրամփի խոսքով՝ գրոհայինները լավ համակարգված հարձակման արդյունքում գրավել են մի քանի քաղաքներ և պատրաստվել են մեծ քայլ կատարել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին տապալելու ուղղությամբ։