11 Հուն
2025
-0.7° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկին խոսել է Թրամփի և Մակրոնի հետ հանդիպումից

Զելենսկին խոսել է Թրամփի և Մակրոնի հետ հանդիպումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինչպես միշտ վճռական է։ Շնորհակալ եմ նրան։ Ֆրանսիայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք բոլորս ցանկանում ենք, որ այս պատերազմը հնարավորինս արագ և արդար ավարտվի: Մենք խոսեցինք մեր ժողովրդի, տեղում տիրող իրավիճակի, արդար աշխարհի մասին»,- ասել է Զելենսկին։

Հիշեցնենք՝ ժամեր առաջ Ելիսեյան պալատում հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հանդիպումից այլ մանրամասներ չկան։ Նախագահները Ֆրանսիայում են՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը մասնակցելու համար։