23 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետդումայի պատգամավորը օգնության աղերս է նկատել Փաշինյանի հայտարարություններում

Պետդումայի պատգամավորը օգնության աղերս է նկատել Փաշինյանի հայտարարություններում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԽՍՀՄ-ի ժամանակ հանրապետության սահմանների մասին, կարող էր ակնարկել, որ Երևանը պատանդ է Արևմուտքի կողմից, NEWS.ru-ի հետ զրույցում նշել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը։ Նա բացատրել է, որ Հայաստանն իրականում բուֆերային գոտի էր Ռուսաստանի և Թուրքիայի միջև մինչև ԽՍՀՄ-ի ստեղծումը։ Այն նույնպես վերահսկվում էր արևմտյան կառույցների կողմից:

«Փաշինյանն իր համար մեկ այլ պատրվակ է հորինել Ղարաբաղը փաստացի հանձնելու համար,»,- նշել է Ժուրավլևը։

Ըստ նրա՝ Փաշինյանը գուցե ակնարկում է, որ չի ցանկանում 1920-ականների սկզբի դեպքերի կրկնություն, երբ երկիրը «կառավարվում էր Անտանտի կողմից», և միայն ԽՍՀՄ-ին միանալը օգնեց պահպանել թե՛ հայկական պետականությունը, թե՛ հայ ժողովուրդի գոյությունը: Պատգամավորը կարծում է, որ Փաշինյանն այս կերպ փորձում է օգնություն խնդրել Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից։

«Սա միջոց է ակնարկելու, որ նա պատանդ է գտնվում Արևմուտքում, և օգնություն խնդրելու Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից, որտեղից նա հրապարակավ սպառնում է հեռանալ»,- եզրափակել Ժուրավլևը։

Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ հանրապետության կողմից խորհրդային սահմաններից հրաժարվելը կնշանակի ինքնիշխանությունից հրաժարում։