22 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ կառավարությունը կարող է դադարեցնել աշխատանքը՝ ֆինանսավորման օրինագիծը չընդունելու պատճառով

ԱՄՆ կառավարությունը կարող է դադարեցնել աշխատանքը՝ ֆինանսավորման օրինագիծը չընդունելու պատճառով

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չի ընդունել հանրապետականների կողմից ներկայացված օրինագիծը՝ դաշնային կառավարության ֆինանսավորումը ժամանակավորապես երկարաձգելու և պարտքի սանդղակը բարձրացնելու վերաբերյալ։ Փաստաթղթին կողմ է արտահայտվել Կոնգրեսի ստորին պալատի 174 անդամ, դեմ՝ 235-ը։ Օրինագիծը նախատեսում է դաշնային կառավարության ֆինանսավորման երկարաձգում մինչև 2025 թվականի մարտի 14-ը, ինչպես նաև ԱՄՆ պարտքի սանդղակի կասեցում մինչև 2027 թվականի հունվարի 30-ը։ Նոյեմբերին այն առաջին անգամ գերազանցել է 36 տրիլիոն դոլարը։ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հանդես է եկել փաստաթղթի օգտին: Նա կոշտ քննադատության է ենթարկել օրինագծի նախորդ տարբերակը, որը համաձայնեցրել են հանրապետականներն ու դեմոկրատները։

Թրամփն այնուհետև ընդգծել է, որ ծախսերի որոշ կետեր պետք է բացառվեն օրինագծից, ինչպես նաև ներառվի երկրի պարտքի սանդղակը չեղարկելու կամ զգալիորեն ավելացնելու դրույթ: Կոնգրեսի երկու պալատները պետք է համաձայնության գան հետագա ֆինանսավորման շուրջ առաջիկա երկու օրվա ընթացքում՝ կանխելու դաշնային կառավարության աշխատանքի կասեցումը: ԱՄՆ օրենսդիրները դեռ չեն հաստատել ընթացիկ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որը սկսվել է հոկտեմբերի 1-ին։ Դաշնային կառավարության աշխատանքի ժամանակավոր ֆինանսավորումը հաստատվել է միայն մինչև դեկտեմբերի 20-ը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անցյալ տարվա հունիսի 3-ին ստորագրել է Կոնգրեսի կողմից նախկինում հաստատված օրինագիծը, որը վերաբերում է պետական ​​պարտքի սանդղակի բարձրացմանը։ Դրա սահմանաչափը կհասնի 2025 թվականի հունվարի 2-ին: