21 Դեկ
2024
5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ասադի Կինը բուժվում է արյան քաղցկեղից

Ասադի Կինը բուժվում է արյան քաղցկեղից

Բրիտանական Financial Times ամսագիրը, գրում է, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասմա Ասադը, Մոսկվայում սկսել է արյան քաղցկեղի ռեցիդիվի դեմ բուժումըԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ Ասմա Ասադը Մոսկվա է եկել ամուսնու՝ հայրենիքից հեռանալուց մի քանի շաբաթ առաջ։

Բացի այդ, ՌԴ մայրաքաղաքում են գտնվում Ասմա Ասադի ծնողները։ Մոսկվա է եկել նաեւ Ասադների աղջիկը՝ Զաինը, որը սովորում է Աբու Դաբիի Սորբոնի համալսարանում։

Այս տարի Սիրիայի նախկին առաջին տիկնոջ մոտ ախտորոշվել է սուր միելոիդային լեյկոզ, իսկ 2019թ. Ասմա Ասադը ենթարկվել է վիրահատության՝ հեռացրել են կրծքի չարորակ ուռուցքը։ Նա այն ժամանակ տեղեկացրել էր, որ ապաքինվել է։