21 Դեկ
2024
-1.2° c ԵՐԵՎԱՆ
1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դամասկոսում վերաբացվել է Կատարի դեսպանատունը

Դամասկոսում վերաբացվել է Կատարի դեսպանատունը

Կատարական Al Arabiya հեռուստաալիքը հայտնում է, որ 2011 թվականին Սիրիայում հակամարտության պատճառով առաքելության փակումից 13 տարի անց Դամասկոսում վերաբացվել է Կատարի դեսպանատունը։

Ինչպես նշվում է, շաբաթ օրը Սիրիայի մայրաքաղաքում Կատարի դեսպանատան վերևում բարձրացվել է էմիրության դրոշը։ Դիվանագիտական ​​առաքելության բացման արարողությանը մասնակցել է Սիրիայում Կատարի գործերի ժամանակավոր հավատարմատար Խալիֆա Աբդուլլահ Ալ Մահմուդ ալ-Շարիֆը, հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը։

Սկզբում Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր դեկտեմբերի 17-ին Սիրիայի մայրաքաղաքում էմիրության դեսպանատան աշխատանքը վերսկսելու որոշման մասին, սակայն առաքելության բացման մասին պաշտոնապես չի հայտարարվել։

Սիրիայում Կատարի գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնում նշանակվել է Խալիֆա Աբդուլլահ Ալ Մահմուդ ալ-Շարիֆը, որը ղեկավարում էր Կատարի ԱԳՆ Աֆրիկայի դեպարտամենտը։