20 Ապր
2025
21.4° c ԵՐԵՎԱՆ
12.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրախորհրդարանում կստեղծվի հատուկ տրիբունալ Պուտինի համար

Եվրախորհրդարանում կստեղծվի հատուկ տրիբունալ Պուտինի համար

Եվրախորհրդի կազմում կստեղծվի ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալ։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն. հայտնել է Deutsche Welle-ն։

«Եվրախորհրդում ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալի ստեղծումը թույլ կտա մեր միջազգային գործընկերներին, մասնավորապես Ուկրաինային և Եվրամիությանը, ամբողջությամբ օգտագործել մեր փորձը մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ոլորտում ամբողջ մայրցամաքում», – ասել է նա: Այս խումբը ներկայումս ներառում է 41 պետություն, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը և հենց Եվրախորհուրդը։

DW-ի այն հարցին, թե ինչպե՞ս է նա գնահատում այս նախաձեռնությանն աջակցությունը աշխարհում, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը պատասխանել է՝ հրավիրելով այլ երկրներին միանալ հատուկ տրիբունալ ստեղծող խմբին։ «Տեսնելով, թե ինչ է կատարվում աշխարհում, յուրաքանչյուր երկիր շահագրգռված է, որ այս միջազգային իրավունքը հետագայում զարգանա և ունենա մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հստակ կանոններ», – նշել է Կալլասը:

Ինչպես հաղորդել են ճեպազրույցի մասնակիցները, Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալի ստեղծման հիմնական խմբի 13-րդ նիստում զգալի առաջընթաց է գրանցվել հիմնադիր կանոնադրության մշակման գործում: Ըստ DW-ի աղբյուրների՝ այս հանդիպումը կարող է լինել նախավերջին, մինչդեռ վերջինը կարող է կայանալ գարնանը և ավարտվել հատուկ տրիբունալի ստեղծման մասին փաստաթղթի ստորագրմամբ։

Ագրեսիայի հանցագործությունը համարվում է աշխարհում ամենածանրը, և պետության բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարությունը դրա համար ենթակա է հետապնդման։ DW-ի հարցին, թե ինչպե՞ս կարող է միջազգային տրիբունալի ստեղծումը ազդել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախատեսած բանակցությունների վրա, Կայա Կալլասը պատասխանել է. «Նույնիսկ եթե Թրամփը հասնի Պուտինի հետ խաղաղության բանակցություններին, դատարանի հետ աշխատանքը պետք է շարունակվի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և Ուկրաինայում արդար խաղաղության համար։ Մենք չենք կարող թույլ տալ, որ ագրեսիայի հանցագործությունն անպատիժ մնա։ Հատուկ տրիբունալը նաև Պուտինի և նրա ռեժիմի վրա ճնշում գործադրելու մաս է՝ այս պատերազմը դադարեցնելու համար»:

Ռազմագերիներ