
Համասն ազատել է ևս 3 իսրայելցի պատանդի, դրա դիմաց Իսրայելը կազատի 183 պաղեստինցու
Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շրջանակներում ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ևս երեք պատանդի։ Դրա դիմաց Իսրայելը կազատի 183 պաղեստինցու, որոնք պահվում են իսրայելական բանտերում. հայտնում է Times of Israel-ը։
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ պատանդներին ընդունել է Կարմիր խաչից և հայտնել, որ նախնական բժշկական զննումից հետո նրանք կտեղափոխվեն հիվանդանոց՝ ավելի մանրակրկիտ հետազոտության համար։
Գերությունից ազատ են արձակվել երեք տղամարդ՝ Էլի Շարաբին, Օհադ Բեն Ամին և Օր Լևին, որոնք երեքն էլ գերի են ընկել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի արյունալի հարձակման ժամանակ, որը սկիզբ դրեց Գազայում պատերազմին։