24 Փտր
2025
-1.8° c ԵՐԵՎԱՆ
-4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մերձավանում սպանության գործով կալանավորվածների թվում են Փարաքարի համայնքապետի եղբայրն ու ընկերները

Մերձավանում սպանության գործով կալանավորվածների թվում են Փարաքարի համայնքապետի եղբայրն ու ընկերները

«Շատ ցավալի է, որ ողբերգության ֆոնին, իշխանությունները շարունակում են իրենց քաղաքական հաշվեհարդարը իմ հանդեպ, այս անգամ ապօրինի կալանավորելով եղբորս ու իմ երկու ընկերներին՝ իբր դեպքի վայրում գտնվելու պատրվակով։ Այս ամենը ուղեկցվում է իշխանական կայքերում իմ հանդեպ լկտի հակաքարոզչությամբ։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը։

Գրիգորյանը նշել է, որ ընտրություններից առաջ նման գործելաոճը դատապարտելի է։

«Վստահ եմ, շատ շուտով համայնքում կտիրի բացառիկ համերաշխություն և միասնություն, ինչի համար ես և մեր թիմը անում ենք առավելագույնը»,- գրել է նա։