24 Փտր
2025
-8.8° c ԵՐԵՎԱՆ
-12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավրովը և Ռուբիոն հաստատել են համատեղ աշխատելու իրենց պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ 

Լավրովը և Ռուբիոն հաստատել են համատեղ աշխատելու իրենց պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ 

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև. այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Զրույցի ընթացքում արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են պահպանել շփումները, լուծել ռուս-ամերիկյան հարաբերություններում կուտակված խնդիրները՝ ի շահ նախկին վարչակազմից ժառանգած փոխշահավետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության միակողմանի խոչընդոտների վերացման։

Պաշտոնյաները միջազգային արդի խնդիրների շուրջ փոխգործակցության պատրաստակամություն են հայտնել, ներառյալ՝ Ուկրաինայի շուրջ կարգավորումը, իրավիճակը Պաղեստինում և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում և այլ տարածքներում։

Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել 2016 թվականին Օբամայի վարչակազմի կողմից ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության պայմանների առավելագույն խստացման քաղաքականությանն արագ վերջ դնելու ուղիների շուրջ, ինչը, իհարկե, ենթադրում է պատասխան քայլեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շատ մոտ ապագայում կազմակերպել փորձագետների հանդիպում՝ համաձայնեցնելու կոնկրետ քայլեր՝ փոխադարձաբար վերացնելու Ռուսաստանի և ԱՄՆ-ի օտարերկրյա առաքելությունների աշխատանքի խոչընդոտները։

Լավրովը և Ռուբիոն հաստատել են համատեղ աշխատելու իրենց պատրաստակամությունը՝ նախագահների կողմից սահմանված կարգով միջպետական երկխոսությունը վերականգնելու համար։ Կլինեն կանոնավոր շփումներ, ներառյալ՝ ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախապատրաստումը»,- ասվում է հաղորդագրությունում։