
Մոսկվան այլևս չի ընկնի Արևմուտքի կեղծ խոստումների ցանցը․ Պեսկով
Արևմուտքի վարքագիծը Մինսկյան համաձայնագրերի շուրջ դաս դարձավ Ռուսաստանի համար, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ պաշտպանել իր շահերը ապագայում, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ նախորդ տարիների փորձը դաս է, որը կօգնի Ռուսաստանին խուսափել Արևմուտքի կեղծ խոստումների թակարդից։ Պեսկովն այսպես է արձագանքել այն հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ Արևմուտքը կրկին չի խաբի Ռուսաստանին՝ ինչպես դա տեղի ունեցավ Մինսկի համաձայնագրերի պարագայում տասը տարի առաջ։