22 Ապր
2025
21.2° c ԵՐԵՎԱՆ
20.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանում 41 կիբեռ–հանցագործ է ձերբակալվել Ղազախստանի հետ հատուկ գործողության շրջանակում

Երևանում 41 կիբեռ–հանցագործ է ձերբակալվել Ղազախստանի հետ հատուկ գործողության շրջանակում

Խաբեբաների խումբը Ղազախստանի, Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիներին առաջարկում էր գումար ներդնել իբր խոշոր ներդրումային ընկերություններում․ այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը։

Երևանում 41 կիբեռհանցագործ է ձերբակալվել Հայաստանի և Ղազախստանի անվտանգության ուժերի համատեղ հատուկ գործողության շրջանակներում։

Նշվում է, որ երբակալվածների թվում կան Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Սիրիայի և Լիբանանի քաղաքացիներ։

Խաբեբաների խումբը Ղազախստանի, Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիներին առաջարկում էր գումար ներդնել իբր խոշոր ներդրումային ընկերություններում։

Նրանցից առգրավել են տարբեր երկրների արժույթ, սարքավորումներ, ոսկի և ավտոմեքենաներ։

Քննությունը շարունակվում է։

Ռազմագերիներ