24 Փտր
2025
-6.7° c ԵՐԵՎԱՆ
-12.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո Ուշակովի հայտարարությունների հիմնական կետերը

Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո Ուշակովի հայտարարությունների հիմնական կետերը

  • Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները լավ են անցել. բոլոր հարցերի շուրջ լուրջ քննարկում է եղել, և մենք պայմանավորվել ենք հաշվի առնել միմյանց շահերը։
  • Ուկրաինայի վերաբերյալ շփումները ժամանակին կսկսվեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցողների առանձին թիմերի կողմից։
  • Վլադիմիր Պուտինը կորոշի, թե Ռուսաստանից ով կմասնակցի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցություններին, երբ Վաշինգտոնը կհայտարարի իր պատվիրակության կազմը։
  • Երկու առաջնորդների հանդիպումը դժվար թե կայանա հաջորդ շաբաթ, դժվար է խոսել կոնկրետ ժամկետների մասին։
  • Առայժմ դժվար է ասել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մերձենում են, բայց այս մասին ևս խոսակցություն եղել է։
  • Երկրները պայմանավորվել են զարգացնել երկկողմ հարաբերությունները, դրանով շահագրգռված են և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը։