21 Փտր
2025
-3.8° c ԵՐԵՎԱՆ
-10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի իշխանությունը պատրաստվում է բացե՞լ «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի համար․ ռուսական մամուլի ամփոփում

Հայաստանի իշխանությունը պատրաստվում է բացե՞լ «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի համար․ ռուսական մամուլի ամփոփում

ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսը շատ նկատելի իրադարձություն էր Հայաստանի քաղաքական կյանքում, և առաջատար լրատվամիջոցները, բարձր վարկանիշ ունեցող Telegram ալիքները, քաղաքագետներն ու խորհրդարանականները փորձեցին հասկանալ՝ ի՞նչ նպատակով և ինչու՞ հենց հիմա Քոչարյանը որոշեց դնել բոլոր վերջակետերը․ գրել է EADaily-ին։

Ինչպես նկատել է պարբերականը, Ռոբերտ Քոչարյանն ասուլիսով հայտարարել է նախընտրական փուլի մեկնարկի և այս գործընթացին իր անմիջական մասնակցության մասին՝ լինեն հերթական, թե՞ արտահերթ ընտրություններ։ Независимая Газета-ն, իր հերթին, գրել է, որ Հայաստանի նախկին և ներկա իշխանությունները հերթական անգամ որոշել են վիճել, թե ու՞մ մեղքով է, որ հայերը կորցրել են Լեռնային Ղարաբաղը։ Ըստ երևույթին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և նրա հակառակորդները մտադիր են այս հարցը հասցնել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ «Հասարակությունն արդեն հոգնել է այս բանավեճերից, բայց նրան դեռ ոչինչ առաջարկել չեն կարող», – նշվել է հոդվածում։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում փորձել է մեկնաբանել իրեն առաջադրված մեղադրանքները՝ 1999 թվականին հայկական Մեղրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Լաչինի միջանցքի հետ փոխանակելու փորձի վերաբերյալ։ Այս տարբերակի մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2008 թվականին, սակայն այն ժամանակ նման լուրերի տարածումն ընդդիմության կողմից համարվում էր գործող իշխանությունների հեղինակությունը խարխլելու փորձ։ Սակայն 2025 թվականի հունվարին լրատվամիջոցները կրկին հիշեցին այս պատմությունը՝ այս անգամ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծված փաստաթղթերը։ «Տեսականորեն նման գործարքը կարող էր հանգեցնել հայ-ադրբեջանական տարածքային հակամարտության ավարտին։ Միացյալ Նահանգները պատրաստ էր հանդես գալ որպես միջնորդ։ Սակայն Հայաստանն ամբողջությամբ կկտրվեր Իրանից, իսկ ադրբեջանա-թուրքական շրջանակն, ընդհակառակը, կամրապնդվեր։ Ինչևէ, գործարքը Երևանի նախաձեռնությամբ չի կայացել, բայց այսօր Ադրբեջանը պահանջում է իր համար բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որը պետք է անցնի ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանով։ Ինչևէ, Քոչարյանը պնդում է, որ այս ամբողջ պատմությունը կրկին հայտնվել է տեղեկատվական տարածքում միայն այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է բացել «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի համար։ Այսինքն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է արդարացնել Բաքվի վերջին զիջումը նրանով, որ դա այնքան էլ սարսափելի չէ, որքան կարող էր լինել 25 տարի առաջ», – ընդգծել է Независимая Газета-ն։