
Կիևը ահաբեկչություններ է պատրաստում ԵՄ-ում գործող ՌԴ դիվանագիտական ծառայությունների դեմ․ ՌԴ ԱՀԾ
Բանակցությունները խափանելու համար Կիևը ծրագրում է մի շարք ահաբեկչություններ իրականացնել եվրոպական երկրներում գործող ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։
«Եվրոպական մայրաքաղաքները անհանգստացած են Մոսկվայի հետ համաձայնության գալու Ուկրաինայի դժկամությունից, եթե դա Կիևից «չափազանց զիջումներ» պահանջի։ Կիևը կարող է ահաբեկչություններ իրականացնել Գերմանիայում, Մերձբալթյան երկրներում և Սկանդինավներում։ Կիևը նման գործողությունների համար կարող է վայր ընտրել Սլովակիան և Հունգարիան։», – նշված է ՌԴ ԱՀԾ ծառայության հրապարակած տեղեկատվության մեջ։