
Գյումրեցու ձայնը լռեցնելուն ուղղված գործողություն է․ ձերբակալված Վարդան Ղուկասյանը գյումրեցիներին կոչ է արել հավաքվել
Երկու անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալվել են ու տեղափոխվել Շիրակի մարզային վարչություն. ABC media-ի հետ զրույցում ասել է ՆԳ նախարարի մամուլի պատասխանատու Նարեկ Սարգսյանը։
Լուրը, թե ձերբակալվածները Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանն և իր թիկնապահն են, Սարգսյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է։
Իսկ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում գրառում է տեղադրվել, որով գյումրեցիներին կոչ են անում հավաքվել։
«Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը: Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև:
Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել շինության մուտքի մոտ»,-ասված է հայտարարության մեջ։