15 Ապր
2025
9.2° c ԵՐԵՎԱՆ
-0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանում վթարի է ենթարկվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան․ դեսպանն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan. com

Երևանում վթարի է ենթարկվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան․ դեսպանն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan. com

Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանում ավտովթարի է ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեսպանի ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սարի Թաղի թիվ 70 դպրոցի հարևանությամբ գտնվող թիվ 20 փողոցում վթարի է ենթարկվել։

Վթարի հետևանքով  վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները։

Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեսպանը նստած է եղել  ավտոմեքենայի հետևի նստատեղին։

Ռազմագերիներ