
ՌԴ դեսպանատունը վթարից տուժած Կոպիրկինի վիճակի մասին մանրամասներ է հայտնել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանի ավտոմեքենան հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ Երևանում եղանակային բարդ պայմանների պատճառով, հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանատնից։
«ՌԴ դեսպան Ս. Պ. Կոպիրկինը և վարորդը թեթև վնասվածքներ են ստացել: Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ Երևանում վթարի է ենթարկվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան. դեսպանն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց։