22 Փտր
2025
-1.6° c ԵՐԵՎԱՆ
-5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ում ՄԱԿ-ից դուրս գալու օրինագիծ է ներկայացվել

ԱՄՆ-ում ՄԱԿ-ից դուրս գալու օրինագիծ է ներկայացվել

Հանրապետական սենատորները ՄԱԿ-ից ԱՄՆ-ի ամբողջական դուրս գալու մասին օրինագիծ են ներկայացրել, նշվել է փաստաթղթի տեքստում, որը հրապարակվել է դրա հեղինակներից մեկի՝ Մայք Լիի կայքում։

«Նախագահը չեղյալ կհայտարարի Միացյալ Նահանգների անդամակցությունը Միավորված ազգերի կազմակերպությանը և բոլոր մարմիններին, մասնագիտացված գործակալություններին, հանձնաժողովներին և ՄԱԿ-ի հետ պաշտոնապես կապված այլ մարմիններին», – նշվել է նախագծում:

Օրինագիծը ենթադրում է՝

• ՄԱԿ-ի և նրա գործակալությունների ֆինանսավորման դադարեցում։
• Առանց Սենատի հաստատման կազմակերպություն կրկին մտնելու արգելք։
• Երկրի հրաժարումը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելուց։

Ինչպես Fox News-ին հայտնել է սենատոր Լին, կազմակերպությունը դարձել է «բռնակալների հարթակ»՝ «հարձակվելու Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների վրա»: Նա կոչ է արել դադարեցնել ՄԱԿ-ի ֆինանսավորումը, որը, ըստ նրա, գումար է ծախսում Վաշինգտոնի շահերը «խաթարելու» և նրա հակառակորդներին ուժեղացնելու համար:

Լին նաև կասկածի տակ է դրել, թե ինչի է հասել ՄԱԿ-ը տարիների ընթացքում՝ ընդգծելով, որ չնայած ողջ ուշադրությանն ու գումարին, այն չի կարողացել կանխել պատերազմները, մարդու իրավունքների խախտումները և համաճարակները: Թրամփն ավելի վաղ հրաման էր ստորագրել երկիրը ԱՀԿ-ից դուրս բերելու մասին։ Նոր վարչակազմը կարծում է, որ կազմակերպությունը բավականաչափ արդյունավետ չէ, գտնվում է քաղաքական ազդեցության տակ և չափազանց մեծ ֆինանսավորում է պահանջում ԱՄՆ-ից։