22 Փտր
2025
-1.6° c ԵՐԵՎԱՆ
-5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանրապետությունում մի շարք ճանապարհներ փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Հանրապետությունում մի շարք ճանապարհներ փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Փետրվարի 21-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Նաիրիի, Աբովյանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում․ հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

  • Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան քաղաք ավտոճանապարհները, Վանաձոր-Թումանյան, Ախուրյանից մինչև Բավրա, Դիլիջանի ոլորանները և Մեղրիի լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
  • Վերոնշյալ ճանապարհահատվածները փակվել են երթևեկության անվտանգությունից ելնելով պարեկային ծառայության հետ համագործակցաբար։
  • Տիգրանաշենի ոլորանները և Արագածի տարածաշրջանի ճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
  • Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
  • Աշոցքի, Ամասիայի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սիսիանից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է։
  • Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Նոյեմբերյանի, Մասիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։