
Ապահովագրական ընկերությունները 1 օրում 1000 վթար են գրանցել
Փետրվարի 20-ից Հայաստանի տարածքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մեծ թվով ավտոպատահարներ են գրանցվել․ տեղեկացնում է Հայաստանի ապահովագրողների միությունը։
ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող 6 ապահովագրական ընկերությունները միասին 1 օրում ավելի քան 1000 վթար են գրանցել։ Սա աննախադեպ իրավիճակ է, համակարգը գերբեռնված է, հեռախոսագծերը՝ ծանրաբեռնված։
Միաժամանակ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն, ՀՀ ՆԳՆ համապատասխան ծառայությունների հետ փոխգործակցությամբ, աշխատում է արտակարգ ռեժիմով՝ փորձելով սեղմ ժամկետում սպասարկել բոլոր պատահարները։