
«Օրեշնիկի» մարտագլխիկն ու Արեգակը նույն ջերմաստիճանն ունեն․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ապագա տեխնոլոգիաների ֆորումի» լիագումար նիստում ասել է, որ «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռային համակարգի մարտագլխիկների ջերմաստիճանը համապատասխանում է Արեգակի մակերեսի ջերմաստիճանին. հայտնում է TACC-ը։
«Աշխարհը խոսում է «Օրեշնիկի» մասին թե ի՞նչ նյութեր են օգտագործվել: Այս մարտագլխիկների ջերմաստիճանը համապատասխանում է Արեգակի ջերմաստիճանին, Արեգակի մակերեսի ջերմաստիճանին»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ «Ավանգարդ» կոչվող նմանատիպ համակարգեր մշակվել են դեռևս 1980-ականներից։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ մարտագլխիկները այն ժամանակ ունեին Արեգակի մակերևույթից մի փոքր ցածր ջերմաստիճան, որի արդյունքում հալվում էին էսկիմոյի նման։