
ԱՄՆ-ն ակնկալում է, որ Կիևի հետ ընդերքի վերաբերյալ համաձայնագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ․ Ուիտկոֆ
Վաշինգտոնն ակնկալում է հաջորդ շաբաթ Կիևի հետ գործարք կնքել օգտակար հանածոների օգտագործման վերաբերյալ․ այս մասին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։
Նրա խոսքով՝ համաձայնագիրը մեծապես ուղղված է փոխհատուցելու այն ամենը, ինչ Վաշինգտոնն արել է ուկրաինացի ժողովրդի համար, ըստ Ուիտկոֆի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «այդպես է վերաբերվում գործարքին»։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Զելենսկին հրաժարվել էր ստորագրել համաձայնագիրը, նշելով, որ դեմ են այդ տեսքով համաձայնագրին և առաջարկել, որ կատարվեն փոփոխություններ։