
Այսօր Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները կրկին կհանդիպեն Սաուդյան Արաբիայում․ գերմանական ԶԼՄ
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունները կշարունակվեն փետրվարի 25-ին․ հայտնում է գերմանական Zeit թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն այսօր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կրկին բանակցություններ են վարում Ուկրաինայի ապագայի շուրջ»,- գրում է թերթը։
Սա անցած շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման շարունակությունն է։