
Տհաճ է լսել, թե ինչպես է Թրամփն անցնում Ռուսաստանի կողմը․ ԵՄ ղեկավար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ամերիկացի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ կրկնում են ուկրաինական պատերազմի մասին ռուսական պատմությունները և իրենց հեռավորությունը Եվրոպայից․ Axios պարբերականին ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
Նա նշել է, որ Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի պահվածքն անհանգստացնող է։ Կալլասը խոստովանել է, որ իրեն անհարմար է զգում Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխության համար։ «Տհաճ է լսել, թե ինչպես է Թրամփն անցնում Ռուսաստանի կողմը. Ռուսաստանի հետ կապված հայտարարությունները շատ բարեկամական են։ Դա փոփոխություն է», – ասել է նա։