
Զելենսկիի այցը Վաշինգտոն լիակատար քաղաքական և դիվանագիտական ձախողում էր Կիևի համար․ Զախարովա
Զելենսկին Վաշինգտոնում իր պահվածքով հաստատեց, որ ինքն ամենավտանգավոր սպառնալիքն է համաշխարհային հանրության համար և տարված է պատերազմը շարունակելու մոլուցքով. այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Զելենսկիի այցը Վաշինգտոն լիակատար քաղաքական և դիվանագիտական ձախողում էր Կիևի ռեժիմի համար»,- նշել է նա։
Զախարովայի խոսքով, Զելենսկին մերժում է խաղաղությունը, քանի որ նրա համար դա «մահվան պես մի բան է»։