
Զելենսկին պետք է ուղի գտնի Թրամփի հետ հարաբերությունները կարգավորելու. Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Զելենսկիին կոչ է արել վերականգնել հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և նրանց բախումը «ափսոսանք» է անվանել. այս մասին նա հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում։
«Ես Զելենսկիին ասացի, որ նա պետք է ուղի գտնի՝ վերականգնելու հարաբերությունները Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի հետ»,- ասել է նա։
Ռութեն Սպիտակ տան միջադեպն ինքնին «ափսոսանք» է անվանել։