
Արտակարգ դեպք Աբխազիայի նախագահական ընտրության ժամանակ․ հարձակվել են ընտրատեղամասի վրա
Մարտի 1-ին, ժամը 19:30-ի սահմաններում, զինված հարձակում է տեղի ունեցել Աբխազիայի Գագրայի թաղամասի Ծանդրիփշի թիվ 2 դպրոցի ընտրատեղամասի վրա, ինչի հետևանքով վնասվել է քվեատուփը և փաստաթղթերը․ հայտնում է Apsnypress գործակալությունը։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ ընտրատեղամասը հայկական դրոցում է։
Հիշեցնենք, որ այսօր Աբխազիայում նախագահական ընտրության երկրորդ փուլն է։
Աբխազիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակվողները փախուստի փորձ են կատարել մեքենաներով։ Հետապնդման ժամանակ ՆԳՆ աշխատակիցների կողմից արգելափակվել է Մյուսերայի անցակետը։ Չենթարկվելով դադարեցնելու պահանջներին՝ հարձակվողները կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ։
Փոխհրաձգությունից հետո մեքենաներից մեկի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակի մեջ։ Իրականացվում են որոնողաական աշխատանքներ։