03 Մար
2025
4.4° c ԵՐԵՎԱՆ
-1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը կորցնում է Հայաստանին զենքի գլխավոր մատակարարի կարգավիճակը․ Deutsche Welle

Ռուսաստանը կորցնում է Հայաստանին զենքի գլխավոր մատակարարի կարգավիճակը․ Deutsche Welle

Հայ-ռուսական հարաբերություններում աճող հակասություններին զուգահեռ Ռուսաստանն արագորեն կորցնում է Հայաստանին զենքի հիմնական մատակարարի կարգավիճակը՝ իր դիրքերը զիջելով Հնդկաստանին ու Ֆրանսիային։

Սպառազինությունների գործարքի շուրջ վեճերը, որը երկու տարուց ավելի փուշ էր դարձել երկկողմանի՝ առանց այն էլ դժվարին հարաբերություններում, լուծվեց ոչ թե առաքումներով, այլ Ռուսաստանին Հայաստանի պետական պարտքից վճարված գումարը հանելով․ գրել է Deutsche Welle-ն։

Վերջին երկու տարիներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության կտրուկ կրճատում է նկատվում՝ չնայած այն հանգամանքին, որ երկու երկրներն էլ նույն տնտեսական և ռազմական միավորումների անդամ են։ Սա տեղի է ունեցել երկրների միջև աճող հակասությանը զուգահեռ, ինչը նույնիսկ հանգեցրել է Հայաստանի մասնակցության սառեցմանը Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինքին։

Արդյունքում՝ Մոսկվան, որը տասնամյակներ շարունակ Երևանի զենքի հիմնական մատակարարն էր, արագորեն կորցնում է իր դիրքերը՝ իր տեղը զիջելով նոր գործընկերներին, մասնավորապես՝ Ֆրանսիային և Հնդկաստանին։ Այս ընթացքում Հայաստանը բազմիցս ավելացրել է իր ռազմական ծախսերը։ Երևանի ֆինանսների նախարարության տվյալներով, եթե 2020 թվականին Երևանի և Մոսկվայի միջև սպառազինությունների գործարքի շուրջ վեճը ի հայտ է եկել 2022թ. 44-օրյա պատերազմից հետո։ Հայաստանը Ռուսաստանին կանխավճար է տվել հարյուր միլիոնավոր դոլարների զենքի համար, սակայն զենքի մեծ մասը, ըստ Հայաստանի իշխանությունների, այդպես էլ չի մատակարարվել։ Մինչդեռ հատկանշական է, որ նույնիսկ ռուսական զենքի մատակարարումների բացակայության դեպքում Մոսկվան պարբերաբար դժգոհություն է հայտնում այն փաստի առնչությամբ, որ Հայաստանը զենք է գնում այլ երկրներից՝ մեղադրելով Երևանի արևմտյան գործընկերներին տարածաշրջանում «լարվածություն հրահրելու» մեջ։ Մոսկվան դա տեսնում է նաև որպես երկրի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության նախանշաններ: Հայաստանի իշխանություններն այս գործընթացն անվանում են դիվերսիֆիկացիա։

Ռուսական մատակարարումների կրճատման համատեքստում՝ Հնդկաստանը և Ֆրանսիան դարձել են Հայաստանի հիմնական գործընկերներն այս ոլորտում։ Ըստ հնդկական IADN հրատարակության՝ 2024-2025 ֆինանսական տարում Հայաստանի կողմից հնդկական զենքի գնման ընդհանուր ծավալը հասել է 600 միլիոն դոլարի։ Զգալի առաջընթաց է գրանցվել Ֆրանսիայի հետ համագործակցությամբ, որի հետ Հայաստանը ռազմական համագործակցության համաձայնագիր է ստորագրել 2023 թվականի հոկտեմբերին։ 2024 թվականի հունիսին Երևանը և Փարիզը հայտարարել են ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին։ Մինչդեռ տարբեր մատակարարների հետ աշխատելը նաև տեխնիկական դժվարություններ է ստեղծում՝ պայմանավորված զենքի տարբեր չափանիշներով։