04 Մար
2025
4.2° c ԵՐԵՎԱՆ
-6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Սա խառնաշփոթ է». Իլոն Մասկը քննադատել է «Օսկար»-ի բազմազանության չափանիշները

«Սա խառնաշփոթ է». Իլոն Մասկը քննադատել է «Օսկար»-ի բազմազանության չափանիշները

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ «Օսկար»-ը լրիվ խառնաշփոթ է. այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական ցանցի իր էջում։

Մեկնաբանելով «Օսկար»-ի մրցանակաբաշխության խստագույն ընդգրկման և բազմազանության կանոնների մասին օգտատերերից մեկի գրառումը՝ Մասկն այն անվանել է վրդովեցուցիչ և արտահայտել իր վերաբերմունքը հեղինակավոր մրցանակաբաշխության նկատմամբ: «Սա կատարյալ խառնաշփոթ է: Պետք է հաղթեն ֆիլմերը, որոնք լավագույնն են եղել, ոչ թե լավագույնը աստղիկներով»,- գրել է Իլոն Մասկը։

Մասնավորապես, լավագույն ֆիլմ անվանակարգում հավակնորդների պահանջները վերաբերում են ֆիլմերում դերերի համար դերասանների ընտրությանը։ Օրինակ՝ բաղձալի մրցանակի համար պայքարում ընդգրկված ժապավենների դերասանական կազմը պետք է ներառի ռասայական, ազգային, գենդերային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց առնվազն 30 տոկոս ներկայացուցիչներ: Հատկանշական է, որ իր երդմնակալությունից ի վեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել է դադարեցնել դաշնային բազմազանության, հավասարության և ներառման (DEI) ծրագրերը կառավարության ներսում՝ խոստանալով, որ աշխատանքի ընդունումը հիմնված կլինի միայն արժանիքների վրա։ Իր կարգադրությամբ՝ ԱՄՆ նախագահը դաշնային DEI ծրագրերն անվանել է «հսկայական հանրային վատնում և ամոթալի խտրականություն»:

Մասկը, ով Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) հետ միասին ընտրվել է Թրամփի վարչակազմի կողմից կառավարության չափը կրճատելու և այն նախագահի արժեքներին համապատասխանեցնելու համար, եղել է դաշնային գործակալություններում բազմազանության ջանքերը ապամոնտաժելու առաջնագծում: Դեռևս 2023 թվականին Tesla-ի գործադիր տնօրենը DEI-ի ծրագրերն անվանել է որպես «ռասիզմի, սեքսիզմի և այլ իզմերի քարոզչական բառեր»: