
Աբխազիայի նորընտիր նախագահը խոսել է հայկական թաղամասի տեղամասում տեղի ունեցած հրաձգության մասին
Աբխազիայի նորընտիր նախագահ Բադրա Գյունբան խոսել է ընտրատեղամասում տեղի ունեցած հարձակման մասին։ Նա հայտարարել է, որ արդեն հրահանգել է իրավապահներին ուսումնասիրել կատարվածը։
«Կա հստակություն, թե ով է կատարել հանցագործությունը և ինչ ուժեր են խառնված, մենք ոչ մի մեղմացնող հանգամանք չենք կիրառի նրանց հանդեպ, ովքեր խախտել են օրենքը»,-հայտարարել է Գյունբան։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Աբխազիայում Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է տեղի ունեցել։ Հարձակում էր տեղի ունեցել Գագրայի թաղամասի Ծանդրիփշի թիվ 2 դպրոցի ընտրատեղամասում, ինչի հետևանքով վնասվել են քվեատուփը և փաստաթղթերը, հնչել էին կրակոցներ։
Աբխազիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակվողները փախուստի փորձ են կատարել մեքենաներով, փոխհրաձգություն էր սկսվել։ Ընտատեղամասը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը հայկական դպրոց է, թաղամասն էլ բնակեցված հայերով։