20 Ապր
2025
21.1° c ԵՐԵՎԱՆ
13.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արաբական երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հորդորել են Իսրայելին, որ զորքը դուրս բերի Սիրիայից

Արաբական երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հորդորել են Իսրայելին, որ զորքը դուրս բերի Սիրիայից

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները դատապարտել են Իսրայելի ներխուժումը Սիրիա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ են արել պարտավորեցնել  դադարեցնել ագրեսիան հանրապետության դեմ. հայտնում է TACC-ը։

«Մենք դատապարտում ենք Իսրայելի հարձակումները Սիրիայի Արաբական Հանրապետության վրա և նրա ներխուժումը երկրի տարածք, ինչը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է և ագրեսիա՝ Սիրիայի ինքնիշխանության դեմ։ Արաբական լիգայի երկրների ղեկավարները կոչ են անում միջազգային հանրությանը և համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդին՝ շտապ միջոցներ ձեռնարկել և պարտավորեցնել Իսրայելին դադարեցնել իր ագրեսիան և դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից»,– ասված է կազմակերպության արտակարգ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում։

Արաբ առաջնորդները հայտարարել են, որ Իսրայելի ներխուժումը Գոլանի բարձունքների բուֆերային գոտի 1974 թվականին Սիրիայի հետ ուժերի բաժանման համաձայնագրի կոպտագույն խախտում է: Արաբական լիգայի անդամ երկրներն ընդգծել են, որ իրենք Գոլանի բարձունքները համարում են օկուպացված սիրիական տարածք և մերժում են Իսրայելի որոշումը՝ դրանց նկատմամբ ինքնիշխանություն հաստատելու մասին։

 

Ռազմագերիներ